Ֆիդանն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
10-02-2026 12:59:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է «Անադոլու»-ն։
Ըստ լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող միջուկային բանակցությունները։
ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ: