Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Լավրով


 

Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Լավրով

  • 10-02-2026 14:45:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովն ասել է, որ խաղաղության հասնելու նպատակով ԱՄՆ նախագահի գործադրած ջանքերից պետք չէ ոգևորվել, քանզի խաղաղություն դեռ չի հաստատվել, իսկ բանակցությունները շարունակվում են:
 
«Բազմիցս ասել ենք, որ չպետք է ոգևորության մեջ ընկնենք կատարվողից, որ ԱՄՆ նախագահը եվրոպացիներին, Վլադիմիր Զելենսկիին իրենց տեղն է դրել և պահանջում է, որ ենթարկվեն... Սա լավ է, եթե ուզում ենք խաղաղություն հաստատել Ուկրաինայում, բայց մենք դեռ չենք հասել դրան», - նշել է Լավրվը:
 
Կրեմլը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ կոնկրետ օր և վայր դեռ որոշված չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը