Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը


 

Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը

  • 10-02-2026 15:50:17   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը՝ միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուշ Չոքսի գլխավորությամբ:
 
Քննարկումը տեղի է ունեցել SOCAR-ի և էներգետիկ ոլորտում ադրբեջանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Կլոր սեղանի ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև էներգետիկ միջանցքների իրականացման, TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի հաղորդման, ինչպես նաև այդ նախագծերի շրջանակներում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների գնահատում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը