Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին


 

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին

  • 11-02-2026 14:16:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են ՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
 
«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք և Բաքվի, և Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը