ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար
11-02-2026 15:54:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Զրուցակիցները բարձր են գնահատել ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարական օրակարգը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում։
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև շարունակաբար խորացող հարաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով նախորդ տարի ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևորությունը: