Օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ստացել է դրական եզրակացություն


 

Օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ստացել է դրական եզրակացություն

  • 11-02-2026 17:18:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման եւ տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
 
 
 
Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: Այն ստացել է դրական եզրակացություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն