Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

  • 11-02-2026 17:27:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:
 
Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն