Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ


 

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

  • 11-02-2026 18:03:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
 
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն, թմրանյութի նմանվող խոնավ, բուսական զանգված՝ ընդհանուրը 1.58 գրամ քաշով:
 
Նույն հիմնարկում մեկ այլ կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ ծառայողները հայտնաբերել են թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված՝ խառնված ստվարաթղթե տուփի մեջ գտնվող շաքարավազի հետ:
 
Վերոգրյալ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
 
 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն