Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս․ Զելենսկի


 

Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս․ Զելենսկի

  • 11-02-2026 18:36:53   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները ճնշում են գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս։
 
Ամերիկյան կողմը ցանկանում է բոլոր փաստաթղթերը միաժամանակ ստորագրել։
 
Ուկրաինան պետք է հաստատի խաղաղության առաջարկը կամ խորհրդարանական քվեարկության, կամ ազգային հանրաքվեի միջոցով», - Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը