Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ
11-02-2026 19:00:45 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ։
«Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք՝ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին», - հայտարել է վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, թե կան գործընկերներ, որոնք Երևանին շտապեցնում են ընտրության ընթացքում։
«Ամենայն հարգանքով, մենք պետք է բոլոր նյուանսները հասկանանք։ Որովհետև, եթե մենք 5 մլրդ, 4 մլրդ, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը չորս անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ: Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում, իհարկե, համեմատությունը տեղին չի, այդքան ուղիղ չի, բայց, ենթադրենք, մեկ էլ կարա պլուտոնիումի և միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկայով սկսի աճել, դա ոնց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով պետք է քննարկենք»,- շեշտեց Փաշինյանը: