Զուգահեռ գործընթացները Հայաստանը կարող են վերածվել աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի․ Շահան Գանտահարյան
11-02-2026 19:28:10 | Հայաստան | Հարցազրույցներ
ՀՀ-ԱՄՆ միջոային էներգիայի համաձայնագրի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
– Ի՞նչ է նշանակում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիրը։
– Պաշտոնական Երևանի ներկայացմամբ՝ այն ուղղված է էներգետիկ աղբյուրների բազմազանեցմանը և նոր, անվտանգ տեխնոլոգիաների ներգրավմանը։ Այսինքն՝ նվազեցնել կախվածությունը մեկ հիմնական աղբյուրից և ստեղծել այլընտրանքային հնարավորություններ։
– Սա միայն տնտեսական գործընթաց՞ է։
– Ոչ ամբողջությամբ։ Թեև ձևակերպվում է որպես տնտեսական համագործակցություն, սակայն այն ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Խոսքը ռազմավարական ոլորտում ազդեցության վերաբաշխման մասին է։
– Ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը։
– Մոսկվան հայտարարեց, որ պատրաստ է շարունակել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը և ընդգծեց, որ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներից բացի իրական այլընտրանք չի տեսնում։ Ռուսական կողմը նաև նշել է, որ ունի պատրաստ առաջարկների փաթեթ և պատրաստ է արագ սկսել աշխատանքները։
– Կարո՞ղ է այս իրավիճակը լարվածություն առաջացնել։
– Հնարավոր է, քանի որ մի կողմից կա Վաշինգտոնի հետ նոր համաձայնագիր, մյուս կողմից՝ մինչև 2036 թվականը գործող հայ-ռուսական համագործակցություն։ Այս զուգահեռ գործընթացները կարող են վերածվել աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։