Թեհրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն. Թրամփ
12-02-2026 11:36:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Թեհրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո:
«Ոչինչ վերջնական չի որոշվել, բացի այն բանից, որ ես պնդել եմ, որպեսզի Իրանի հետ բանակցությունները շարունակվեն՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել», - Նեթանյահուի հետ հանդիպումից հետո սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Reuters-ի փոխանցմամբ՝ երկու առաջնորդները փակ դռների հետևում զրուցել են ավելի քան 2,5 ժամ։ Թրամփը հանդիպումը բնութագրել է որպես «շատ լավ», սակայն նշել է, որ որևէ կարևոր որոշում չի կայացվել:
Սա Նեթանյահուի և Թրամփի միջև յոթերորդ հանդիպում ն էր կլինի՝ ԱՄՆ նախագահի անցյալ տարվա հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Նրանք հանդիպել էին քննարկելու Իրանի հետ բանակցությունները: