Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը


 

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

  • 12-02-2026 11:43:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
 
Դրանով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
 
Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
 
Հիշեցնենք՝ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։
 
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:
 
Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։ 
 
Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին նաև կարգալույծ էր հռչակել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը