ՀՀ–ում գործող դեսպանատները չպետք է ծանուցեն այցերից խուսափելու մասին. Փաշինյան
12-02-2026 12:48:06 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Վարչապետն արտաքին գործերի նախարարին հանձնարարեց աշխատել դեսպանատների հետ։
ՀՀ–ում գործող այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ էին տարածում իրենց քաղաքացիներին, որ խուսափեն սահմանամերձ հատվածներ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները պետք է դադարեցնեն։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հույս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան–խմբ.), պետք է աշխատել այդ դեսպանատների հետ, որպեսզի նման իներցիայով այլևս չշարունակեն»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` միջազգային շատ զեկույցներում նաև Հայաստանը նշվում է որպես անվտանգ երկիր` ներքին հանցավորության և անվտանգության տեսանկյունից։ Նրա խոսքով` այդ մասին են վկայում 2025 թվականի տվյալները, ըստ որոնց` հանցավորությունը ՀՀ–ում նվազել է։