ՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար
12-02-2026 13:49:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Եվրոպական երկրների և Կանադայի կողմից ռազմական ծախսերի ավելացումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կդարձնի ավելի հավասար գործընկերներ դաշինքի շրջանակներում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։«2025 թվականին մենք տեսանք Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանության գործում առաջատար դիրք զբաղեցնելու իրական հանձնառությունը», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ ասել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ եկել է միասին առաջ շարժվելու ու պրագմատիկ լինելու ժամանակը։ «Մենք ունենք իսկապես ամուր հիմք գործընկերությամբ համատեղ աշխատելու համար՝ գործընկերության, այլ ոչ թե կախվածության վրա հիմնված ՆԱՏՕ-ի համար։ Սա իսկապես վերադարձ է այն բանին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել էր ՆԱՏՕ-ն», - ասել է Էլբրիջ Քոլբին։