Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ
12-02-2026 15:54:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական ուղերձով և մաղթել բարօրություն և հարատև խաղաղություն բարեկամ Իրանի ժողովրդին:
«Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:»,- նշել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը կարևորել է նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան և երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը:
Ամփոփելով իր ելույթը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: