ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում


 

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

  • 12-02-2026 16:25:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ 
 
«Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 6 խորքային հոր։
 
Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում 5 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։
 
Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»:
 
ԲԸՏՄ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն