Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն


 

Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն

  • 12-02-2026 16:57:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ:
 
Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն