Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսին։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանը։ Կարևորվել է այդ գործում խորհրդարանական դիվանագիտության դերը և Հայաստանի ու Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնյան համաձայնությունները և դրանց շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը»: