Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին


 

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին

  • 12-02-2026 17:24:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Պարզվում է՝ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։
 
AzTV-ն Վենսի մեկնաբանությունները անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։
 
Հիշեցնեմ, որ Վենսի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ Վենսը կատակել էր՝ ասելով․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։ 
 
Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն