Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ


 

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ

  • 12-02-2026 18:26:02   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ:
 
Ռուսաստանը, Հայաստանի դիմումի համաձայն, բանակցություններ է սկսում երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
 
«Համաձայն հայկական կողմի դիմումի և ելնելով հայ ժողովրդի հանդեպ տածած բարեկամական ու եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ։ Դրանք կապահովեն միացումը Ադրբեջանական Հանրապետության երկաթուղիների հետ՝ Երասխ քաղաքի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- լրագրողներին հայտնել է Օվերչուկը:
 
Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ: Բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ մանրամասները (մոդալությունները):
 
«Մենք բարձր ենք գնահատում վստահությունը ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների հանդեպ, որը հայկական կողմը կրկին դրսևորեց՝ դիմելով Ռուսաստանին»,- ընդգծել է Օվերչուկը:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը