ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը


 

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը

  • 12-02-2026 19:20:00   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքի պաշտպանության ամրապնդումը և Ուկրաինային աջակցության շարունակումը:
 
Նիստի բացմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են: Նա հայտնել է նաև «Արկտիկական ժամապահ» առաքելության մեկնարկի մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ակտիվությունն Արկտիկայում և Չինաստանի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:
 
Ռյուտեն նաև կարևոր է համարել շարունակել «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» նախաձեռնությունը, որի միջոցով Կիևի գործընկերներն Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն են գնում:
 
Ի դեպ, հենց այս ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիան 150 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային: Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ Լոնդոնը Կիևին կմատակարարի նաև 1000 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ՝ 390 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարքի շրջանակում:
 
Նիստի ընթացքում Մարկ Ռյուտեն հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆյոդորովի հետ: Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աշխատում են Ուկրաինային հնարավորինս ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը