Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին


 

Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին

  • 13-02-2026 13:44:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Եվրոպան պետք է պատրաստ լինի բանակցելու Ռուսաստանի հետ մայրցամաքի ապագայի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո:
 
Նրա խոսքերը հրապարակվել են Ելիսեյան պալատի էջում։
 
«Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր: Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է բարգավաճմանը, Եվրոպայի ապագային և անվտանգության ճարտարապետությանը: Այս ամենը պետք է պատրաստ լինի հիմա եվրոպական մակարդակով, որպեսզի մենք պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին, երբ ժամանակը գա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
 
Վերջին ամիսներին Մակրոնը բազմիցս պաշտպանել է ԵՄ-Ռուսաստան երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը: Նրան աջակցում են նաև այլ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին:
 
Politico-ն հաղորդել է, որ ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի հարցով հատուկ դեսպան նշանակելու հնարավորությունը, որը նաև կապ կպահպանի Մոսկվայի հետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը