Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար...


 

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար...

  • 13-02-2026 16:07:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ: 
 
«Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ: Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:
 
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն»:
 
 ՆԳՆ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն