Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի


 

Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի

  • 13-02-2026 16:39:24   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ խոսակցություններ չկան. այս մասին նշված է «Վրացական երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ։
 
Ինչպես պարզաբանում են «Վրացական երկաթուղում», իրենց համար անհասկանալի են երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսակցությունները, հայտնում է «Ինթերփրես նյուզ»-ը:
 
«Վրացական երկաթուղում չի քննարկվում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հետևաբար՝ մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում», - ասված է հայտարարության մեջ։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը