Ամփոփվել են «Արմավիր» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ների՝ 2025 թվականի գործունեության արդյունքները


 

Ամփոփվել են «Արմավիր» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ների՝ 2025 թվականի գործունեության արդյունքները

  • 13-02-2026 18:36:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները՝ ընդգծելով անվտանգային և վերասոցիալականացման ոլորտներում արձանագրված կարևոր առաջընթացը։
 
Հաշվետու ժամանակահատվածում նշանակալի ձեռքբերում է հանդիսացել հիմնարկի համալրումը գերժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես՝
 
✅ սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,
✅ թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննման համար,
✅ առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սկաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման նպատակով։
 
Ավելացել է հիմնարկում իրականացվող մշակութային տարաբնույթ միջոցառումներին ազատազրկված անձանց մասնակցությունը (2025 թ․՝ 1039, 2024թ․՝ 903)։
 
Աճել է նաև՝
✅ մասնագիտական ուսուցման ծրագրերին մասնակցող ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 129 մասնակից, 2024թ․՝ 82 մասնակից),
✅ հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 36 մասնակից, 2024թ․՝ 25 մասնակից)։
 
Աճել է հանձնուքների, կարճատև և երկարատև տեսակցությունների միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման կանխումների թիվը (2025 թ․՝ 55 կանխված դեպք, 2024 թ․՝ 30 կանխված դեպք)։
 
Վերանորոգվել են՝
 հանձնուքների բաշխման սրահը,
կարճատև տեսակցությունների սրահը,
 երկարատև տեսակցությունների մանկական սենյակը։
 
Հիմնանորոգվել են՝
 կարանտինային բոլոր խցերը,
 4 աշխատասենյակ։
 
Կառուցվել են՝
 3 աշխատասենյակ,
 քարտադարանի սենյակ բժշկական ստորաբաժանման համար։
 
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
 
 Հիմնանորոգվել է մարզասրահը և համալրվել մարզագույքով
 Հիմնանորոգվել են լոգարանները և հանդերձարանները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն