Կասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
13-02-2026 18:44:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտությամբ մաքրել և ախտահանել,
սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը,
անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով:
Հանրային սննդի օբյեկտի՝ Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: