13-02-2026 19:36:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Կիևում Հունգարիայի դեսպանին կանչելով՝ Վլադիմիր Զելենսկին կրկին ապացուցել է, որ Ուկրաինան Հունգարիայի թշնամին է, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ քանի դեռ Ուկրաինան պահանջում է, որ Բրյուսելը արգելի Բուդապեշտին ռուսական էներգակիրների ներմուծումը, նույնիսկ հակառակորդ չէ, այլ Հունգարիայի թշնամի, քանի որ դա խախտում է Հունգարիայի հիմնարար շահերը։
«Մեր դեսպանին կանչել են Կիև և հարցրել, թե ինչպես է Վիկտոր Օրբանը համարձակվում Ուկրաինային անվանել Հունգարիայի թշնամի, մինչդեռ ուկրաինացիները ամեն օր նոր քայլեր են ձեռնարկում՝ ապացուցելու համար, որ Ուկրաինան իրականում Հունգարիայի թշնամին է», – Սիյարտոյի խոսքերն է մեջբերում MTI-ն։