Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա մակերեսով հողամաս


 

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա մակերեսով հողամաս

  • 14-02-2026 10:43:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
 
Ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ Նիկոլայ Բարսեղյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
 
Նիկոլայ Բարսեղյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2060 քրեական վարույթ (2024 թվականին՝ 1928 քրեական վարույթ):
 
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 566 քրեական վարույթ՝ 573 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 649 քրեական վարույթ՝ 670 անձի վերաբերյալ):
 
2025 թվականին դատարաններում ավարտվել է 451 քրեական գործ՝ 460 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 658 քրեական գործ՝ 676 անձի վերաբերյալ):
 
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 185 միլիոն 806 հազար դրամ: 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 միլիոն 984 հազար դրամ:
 
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն