14-02-2026 12:22:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am․ Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ, և մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, որը, հուսով ենք, մշտական կլինի, Մյունխենում France 24-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ ժամանակվանից անցել է ավելի քան վեց ամիս, և իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր, մահեր չկան»,- ասել է նա։
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցում է մոտ 400 կմ երկաթուղի մինչև սահման և կվերականգնի Նախիջևանում գրեթե 200 կմ երկաթուղի։
«Կասկած չունեմ, որ TRIPP նախագիծը կիրականացվի։ Այն Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի միջոցով կկապի Նախիջևանի հետ»,- ասել է Ալիևը։