Մոսկվան և Պեկինը օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար. Ռյաբկով


 

Մոսկվան և Պեկինը օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար. Ռյաբկով

  • 14-02-2026 12:56:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Մոսկվան, Պեկինը և այլ գործընկերներ օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:
 
Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ այժմ կենտրոնացած են արաբական երկրների միջնորդությամբ ԱՄՆ-Իրան ընթացիկ բանակցությունների վրա:
 
«Կարծում եմ, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- նշել է դիվանագետը:     
 
ՌԴ փոխարտգործնախարարը կարծիք է հայտնել, որ BRICS-ը կարող է և պետք է համերաշխություն հայտնի Իրանին, ինչը էական ներդրում կլինի գործընթացում։
 
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Մասկատում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը