Կվերադառնան, բոլորն են վերադառնալու. Ալեն Սիմոնյանը` հայ գերիների մասին
14-02-2026 13:33:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին` նշելով, թե դեռ չի ծանոթացել դրան։
«Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ Կվերադառնան, բոլորն են վերադառնալու։ Այսօր` չէ, վաղը` չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, էլի կային մարդիկ, որոնք համարվում էին չվերադարձողների ցուցակում, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել դրան: Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,– ասաց նա։