Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը տնտեսական օգուտ պետք է բերի երկու կողմերին էլ


 

Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը տնտեսական օգուտ պետք է բերի երկու կողմերին էլ

  • 16-02-2026 11:59:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանն ԱՄՆ-ի հետ ձգտում է միջուկային համաձայնագրի, որը տնտեսական օգուտներ կբերի երկու կողմերին էլ, Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է իրանցի դիվանագետը:
 
Այս ամսվա սկզբին Իրանը և ԱՄՆ-ն վերսկսեցին բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու համար։ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել երկրորդ ավիակիրը և պատրաստվում է երկարատև ռազմական արշավի հնարավորությանը, եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:
 
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Բրատիսլավայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրի դիվանագիտությունը և բանակցային կարգավորումը, միաժամանակ հստակեցնելով, որ դա կարող է տեղի չունենալ։
 
«Ոչ ոք երբեք չի կարողացել հաջող գործարք կնքել Իրանի հետ, բայց մենք փորձելու ենք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
 
ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են դեսպաններ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, երեքշաբթի օրը Ժնևում կհանդիպի իրանցի պաշտոնյաների հետ:
 
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններին և հանդիպելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի և այլոց հետ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
 
«Ես Ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնագրի հասնելու իրական գաղափարներով», - ասել է Արաղչին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը