Բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ Youtube-ի մոնետիզացիան ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի. ԲՏԱ նախարար


 

Բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ Youtube-ի մոնետիզացիան ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի. ԲՏԱ նախարար

  • 16-02-2026 12:34:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
 
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասաց նա:
 
Ավելի վաղ ԲՏԱ նախարարը հայտարարություն էր տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը