Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ


 

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ

  • 16-02-2026 15:44:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով:
 
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։
 
Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:
 
Դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահինն է: Սահմանադրական դատարանի արտաքին հարաբերությունների բաժնից «Լուրերին» տեղեկացրել են, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրել է Հանրապետության նախագահին ՍԴ դատավորի թափուր հաստիքի առկայության մասին: Նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը