Բաքվում Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման


 

Բաքվում Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

  • 17-02-2026 11:57:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բաքվի դատարանը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
 
Դատախազն ավելի վաղ պահանջել էր Վարդանյանի համար ցմահ ազատազրկում:
 
Փետրվարի 10-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունն ավարտվել է, և նա հանդես է եկել եզրափակիչ խոսքով:
 
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների՝ «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործությունների համար: 
 
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն ի սկզբանե անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում էր առանձին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը