Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի


 

Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի

  • 17-02-2026 13:32:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի:
 
8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:
 
Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը