Բանակցությունների արդյունքի մասին նախապես խոսելն անիմաստ է․ Խամենեի
17-02-2026 15:19:26 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել չկանխատեսել Թեհրանի և Վաշինգտոնի միջուկային բանակցությունների արդյունքը։
«Բանակցությունների արդյունքի մասին նախապես խոսելն անիմաստ է։ Ինչո՞ւ եք արդյունքը սահմանում որպես մի բան, որի համար մենք անպայման պետք է համաձայնության գանք։ Դա հիմարություն է», – ասել է Խամենեին։
Այժմ Ժնևում բանակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ Օմանի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են համաձայնության գալ իրանական միջուկային հարցի շուրջ. Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց, մինչդեռ Միացյալ Նահանգները ցանկանում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։