Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն


 

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

  • 18-02-2026 13:10:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լոռու մարզի դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.857921 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 7 հողամասերի նկատմամբ: 
 
Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 4 միլիոն 131 հազար դրամ է:
 
Հիշեցնենք, որ 2025 թվականին ևս քրեական վարույթի շրջանակում դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում, համայնքին են վերադարձվել գյուղատնտեսական նշանակության 4 հողամասեր՝ 0.13572 հա, 0.708749 հա, 0.45116 հա և 0.446412 հա մակերեսներով: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն