Հայտնի է՝ որ հոդվածով է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել
18-02-2026 14:15:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. 2026 թվականի փետրվարի 16-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ. ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման, ասացին գլխավոր դատախազությունից։
Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելուն կամ դրա կատարմանը խոչընդոտելուն։ Արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։