Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները


 

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները

  • 18-02-2026 15:24:31   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։
 
Տղամարդկանց պայքարում լավագույն ծանրորդ է ճանաչվել Գոռ Սահակյանը (71 կգ)։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է բացարձակ առավելությամբ՝ երկամարտի արդյունքով 40 կգ-ով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Գրիգորյանին։
 
Իսկ կանանց մրցաշարում լավագույնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։
 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ