ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը


 

ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը

  • 18-02-2026 15:29:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի համակարգող խորհրդի երրորդ նիստում հանդես է եկել բացման խոսքով:
 
Արմեն Մկրտչյանը կառուցողական և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ընդգծել է, որ ԵԽ աջակցությունը նշանակալի դեր է ունեցել նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և բարեփոխումների գործընթացում։
 
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքում արձանագրված դրական արդյունքներն ու համագործակցության հիմնական ուղղությունները:
 
Մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է կարողությունների զարգացման և համակարգային բարեփոխումների շարունակականությունը: Ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը էականորեն կնպաստի նախարարության որդեգրած բարեփոխումների կայուն առաջընթացին։
«Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն