Փեզեշքիանը հայտարարել է, որ անձամբ է հետևում ՌԴ-ի հետ բոլոր համաձայնությունների կատարմանը


 

Փեզեշքիանը հայտարարել է, որ անձամբ է հետևում ՌԴ-ի հետ բոլոր համաձայնությունների կատարմանը

  • 18-02-2026 19:52:03   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անձամբ է հետևում Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունների կատարմանը։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
 
«Ես անձամբ ամեն շաբաթ հետևում եմ համաձայնագրերի կատարմանը, իսկ նավթի, գյուղատնտեսության զարգացման և էներգետիկայի նախարարները նույնպես հատուկ պատասխանատու են համատեղ պարտավորությունների կատարման հսկողության և արագացման համար», – մեջբերել է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։
 
Նախագահը նաև հայտարարել  է, որ Իրանը լի է վճռականությամբ՝ իրականացնելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը բոլոր բնագավառներում լրիվ ծավալով և ամենակարճ ժամկետներում:
 
«Մենք լի ենք վճռականությամբ՝ իրականացնելու այդ փաստաթուղթն արագորեն և լրիվ ծավալով: Ավելի վաղ պայմանավորված բոլոր բնագավառներում, ներառյալ տրանսպորտը, էներգետիկան, նավթը և գազը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, պաշտպանությունը, ինչպես նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում, համաձայնությունների կատարման գործընթացը շարժվում է լավ տեմպով», – ասել է Իսլամական Հանրապետության նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը