Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին


 

Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

  • 19-02-2026 14:25:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին լրագրողերի հարցերի, հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է տեղի ունենում։
 
Ավելի վաղ  New York Times -ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն վերաուղղորդել է տասնյակ լիցքավորվող տանկերներ, ավելի քան 50 կործանիչ ինքնաթիռներ և երկու ավիակիր հարվածային խմբեր՝ Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման նախապատրաստման նպատակով։
 
«Մենք այժմ իսկապես տեսնում ենք լարվածության աննախադեպ սրացում տարածաշրջանում», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, թե իրավիճակն անհանգստացնող է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը