Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում են


 

Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում են

  • 19-02-2026 19:07:29   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցում են, մանրամասներ առայժմ չի հրապարակվել։
 
Ակնկալվում է, որ հավաքին կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը ներկայացուցիչների չեն գործուղել: Ի սկզբանե, հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն Թրամփն ավելի մեծ՝ գլոբալ հակամարտությունները լուծելու խնդիրներ է դրել խորհրդի առջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը