ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ղեկավարի հետ
20-02-2026 19:00:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարության Դիվանագիտական ակադեմիայի ղեկավար, լիազոր նախարար Նիկոլաս Մանոլիսի հետ։
Զրուցակիցները քննարկել են դիվանագիտական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։
Դավիթ Կարապետյանն ու Նիկոլաս Մանոլիսը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին՝ փոփոխվող դինամիկայի համատեքստում կարևորելով դիվանագիտական կարողությունների ամրապնդումը և վերահաստատելով Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության հետագա խորացման փոխադարձ հանձնառությունը: