Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը


 

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

  • 24-02-2026 15:22:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
 
Նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։
 
Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն