Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք


 

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք

  • 25-02-2026 14:19:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4 հազար 500 տոննա դիզելային վառելիք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Նշվում է, որ այն կուղարկվի երկաթուղով:
 
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»:
 
Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
 
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:
 
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հացահատիկից, բիտումից ու հեղուկ գազից զատ, Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը: Նախարարը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը