Մեր ռազմական ստորաբաժանումներն այժմ անկախ են, մեկուսացված և գործում են հրահանգների հիման վրա. Արաղչի


 

Մեր ռազմական ստորաբաժանումներն այժմ անկախ են, մեկուսացված և գործում են հրահանգների հիման վրա. Արաղչի

  • 02-03-2026 14:52:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պարզաբանել է երկրի ռազմական ստորաբաժանումների գործողությունները:
 
Պատասխանելով նախկինում Թեհրանի համար որպես միջնորդ եղած Պարսից ծոցի արաբական պետությունների վրա հարձակումների մասին հարցին՝ Արաղչին պարզաբանել է, որ իր երկրի ռազմական ստորաբաժանումներն այժմ գործում են կենտրոնական կառավարության վերահսկողությունից անկախ:
 
«Իրականում, մեր ռազմական ստորաբաժանումներն այժմ անկախ են, մեկուսացված և գործում են հրահանգների հիման վրա՝ ընդհանուր հրահանգներ, որոնք նախապես տրվել են նրանց»,- ասել է Աբբաս Արաղչին Մերձավորարևելյան հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
 
Իրանը հարձակվել է Կատարի վրա, որը բանակցություններ է վարում Թեհրանի հետ և Պարսից ծոցում Իսլամական Հանրապետության հետ կիսում է բնական գազի խոշոր հանքավայրը:
 
Թեհրանը հարձակվել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Օմանի վրա, որոնք միջնորդի դեր են խաղացել Միացյալ Նահանգների հետ վերջերս տեղի ունեցած միջուկային բանակցություններում:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն