Միայն երկու ամսում 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը


 

Միայն երկու ամսում 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը

  • 03-03-2026 15:42:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Միայն երկու ամսում (հունվար, փետրվար) 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը: 
 
Սրտանոթային թանկարժեք դեղերից մինչև քրոնիկ հիվանդությունների դեպքում ցուցված ամենամսյա բավականին ծախս արժեցող դեղեր, հակաբիոտիկներից մինչև երբևէ պետական պատվերի մեջ չներառվածներ. շուրջ 1250 առևտրային անվամբ դեղ կա առողջության ապահովագրության ցանկում:
 
Պացիենտին է վերապահված նաև կոնկրետ առևտրային անվամբ ու կոնկրետ երկրի արտադրության դեղի, ինչպես նաև` դեղատան ընտրությունը:
Հայաստանում լիցենզավորված 1250 դեղատնից 1020-ն արդեն միացել է ապահովագրությանը:
 
 ՀՀ կառավարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն